News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հայտարարում է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթ՝ ըստ հետեւյալ անվանակարգերի. Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման եւ երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ,

Ծխելուց զերծ ապրելակերպի օգուտների մասին բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացում,

Հակածխախոտային օրենսդրության կիրարկման խթանում եւ պատասխանատու մարմինների ներգրավում առկա օրենսդրության արդյունավետության բարձրացման գործում,

Հասարակության շրջանում բնապահպանական խնդիրների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում,

Էկոտուրիզմի զարգացումը՝ որպես բնության պահպանության գրավական,

Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում,

Հանրության շրջանում վերարտադրողական առողջության խնդիրների համատեքստում առողջ ապրելակերպի խրախուսում,

Վերարտադրողական առողջության հետ կապված տեղեկատվության տարածում երիտասարդության շրջանում,

Գյուղական համայնքների բնակչության զբաղվածությունը խթանող ծրագրերի իրականացում,

Գյուղական համայնքներում տեղական ինքնակառավարման գործընթացին բնակչության մասնակցության խթանում,

Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում,

Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժեւորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում,

Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսներ,

Պայքար հասարակության շրջանում առկա փողոցային արատավոր բարքերի դեմ՝ ի նպաստ ամուր բանակի,

Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացում. թեմայի օգտագործումը ՀՀ եւ սփյուռքի մատաղ սերնդի դաստիարակության գործընթացներում,

ՀՀ անվտանգության, Հայոց ցեղասպանության հիմնահարցում հայանպաստ համաշխարհային կարծիքի ձեւավորմանն աջակցող ծրագրերի իրականացում,

Հայոց ցեղասպանության՝ իբրեւ մարդկության դեմ գործած հանցագործության հետապնդման թղթածրարի պատրաստում,

Հայության խնդիրներն ու իրավունքները Թուրքիայի Հանրապետությունում,

Ցեղասպանության զոհ դարձած ազգերի համագործակցության խթանում,

Ցեղասպանություն եւ մշակույթ,

Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության միջազգային իրավական հիմքերի վերլուծություն:

Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը պետք է դրամաշնորհային ծրագրերի իրականացումն սկսի ոչ շուտ, քան 2014 թվականի հոկտեմբերի 20-ը եւ ավարտի ոչ ուշ, քան 2014 թվականի դեկտեմբերի 7-ը:

Մրցութային հայտը պետք է ներկայացվի 2014 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 2014 թվականի սեպտեմբերի 30-ը՝ ժամը 12:00-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-16:00 (ընդմիջում՝ 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ:

Տպել
Ամենաշատ