News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լքում է Վաշինգտոնը՝ Էստոնիա այցելելու համար, փոքր մերձբալթյան երկիր Ռուսաստանի հյուսիս-արեւմտյան սահմանին, որպեսզի խոցելի երկրին հավաստիացնի Վլադիմիր Պուտինի ձեռքից ՆԱՏՕ-ի կողմից պաշտպանության մասին:

Սակայն Պուտինի հռետորաբանության սառն արձագանքը զգում են ոչ միայն հյուսիս-արեւելքում, այլեւ Եվրոպայից ու ՆԱՏՕ-ից հեռու հարավում: Այս մասին իր հոդվածում գրում է «The Guardian»-ի եվրոպացի խմբագիր Յան Թրեյնորը:

Անցյալ շաբաթվա ոչ այդքան նշանակալի հայտարարության մեջ Պուտինը կասկածի տակ է դրել հետխորհրդային Ղազախստանի լեգիտիմությունը՝ հրամայելով ղազախներին իրենց լավ պահել, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի շահերին ծառայելուն:

Ըստ նրա, հայտարարությունը ցնցել է Կենտրոնական Ասիայի երկրին, որը հյուսիսում ռուսական մեծ համայնք ունի: Պուտինը հայտարարել է, որ Ղազախստան պետություն երբեք գոյություն չի ունեցել, եւ հանրապետությունը գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ստեղծածն է:

Հեղինակի խոսքով, ԽՍՀՄ փլուզումից սկսած՝ Պուտինը, արդարացնելով իր գործողությունները ռուսների պաշտպանությամբ, սովորաբար սեփական վերաբերմունքն է դրսեւորում Ռուսաստանի հարեւանների հանդեպ՝ առեւտուրն ու էներգիան օգտագործելով որպես զենք, որպեսզի նրանց ստիպի ենթարկվել իր պահանջներին: Նա ճնշել է չեչեն ապստամբներին: Նա ներխուժեց Վրաստանի տարածք եւ շարունակում է երկու հատված պահել: Այժմ վերահսկում է Ուկրաինայի որոշ հատվածներ: Ռուսաստանը պահում է նաեւ Մոլդովայի մի մասը՝ Մերձդնեստրը»,- գրում է Թրեյնորը:

Նազարբաեւը հիացած չէր Պուտինի խոսքերից եւ սպառնաց թուլացնել Ռուսաստանի հետ կապերը, ինչը կարող է հանգեցնել Կրեմլի պատասխան հզոր արձագանքի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Շվեյցարիայում պահանջում են հանրաքվե անցկացնել
Հանրաքվեի վերաբերյալ դրական որոշման համար, շվեյցարական օրենսդրության համաձայն...
Ամենաշատ