News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հունաստանում 5 հա մակերեսով կղզի է վաճառվում: Այնտեղ նաեւ տուն կա՝ 4 ննջարանով, սպասարկող անձնակազմի համար նախատեսված տնակ, գինետուն, եկեղեցի, 17-րդ դարի դիտաշտարակ, 350 ձիթենի, 2 ավազե լողափ:

Երրորդության կղզում նաեւ խորովածի համար նախատեսված հսկայական վայր կա, տնակ՝ լողափին եւ երեք ոչ մեծ զբոսանավի համար կայանատեղի: Այս մասին գրում է Euromag-ը:

«Իր անկրկնելի գեղեցկությամբ, հանգստությամբ, գեղեցիկ արեւածագով եւ մայրամուտով այս կղզին կատարյալ վայր է ընտանեկան հանգստի համար: Կղզին շրջապատող ջրերը կատարյալ են լողալու, դայվինգի եւ ձկնորսության համար»,- նշում է կղզու այժմյան սեփականատերը:

Երրորդության կղզին գտնվում է հունական Խալկիդա քաղաքից ոչ հեռու: Այն արժե 15 մլն եվրո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ