News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էդգար Փիրումյանը:

Իսկ թե ինչ աշխատանքի է նա անցնելու, որտեղ, մանրամասներ չհայտնեց. « Դե կիմանաք էլի, ժամանակին ամեն ինչ կիմանաք»,- ասաց աշխատակազմի ղեկավարը: Նա միայն նշեց, որ ապագա աշխատանքը կլինի պետական համակարգում: Հարցին, թե հնարավոր է  նոր աշխատանքը լինի բնապահպանության նախկին նախարար, այժմ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի հետ, մարզպետարանում, նա բացասական պատասխան տվեց:

Էդգար Փիրումյանը վստահեցրեց, որ իրեն չեն ստիպել դիմում գրել եւ ինքը կադրային ջարդի զոհ չէ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 4-ին կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծ:  

Ըստ նախագծի` Էդգար Փիրումյանը կազատվի բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից` հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2.1-ին կետը և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը, այսինքն սեփական դիմումի համաձայն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ