News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գանձ որոնողը Նյու Յորքի բնակչուհուն է վերադարձրել 13.5 հազար դոլար արժողությամբ ամուսնական մատանին, որը նա կորցրել էր շուրջ մեկ ամիս առաջ, լողափին:

Էրին Կարոցոն պատահաբար էր գցել ադամանդով մատանին, որը նրան 10 տարի առաջ նշանադրության ժամանակ էին նվիրել: Ավազում փնտրելուց ու չգտնելուց հետո 41-ամյա կինը «Facebook»-ում գրել է, որ, հավանաբար, այն արդեն ինչ-որ մեկը գտել է:

Կարոցոն մասամբ ճիշտ է եղել, քանի որ երկու օր անց այն մետաղական իրեր որոնող սարքի օգնությամբ գտել է նախկին հրշեջ, 68-ամյա Մայք Քոգանը, որի հոբբին գանձ որոնելն է: Թոշակառուն «Facebook»-ում գտած մատանու լուսանկարն է տեղադրել, որը երկու շաբաթ անց տեսել են կնոջ ընկերները:

Կարոցոն անմիջապես կապ է հաստատել է Քոգանի հետ, պատմել իր կորստի մասին: Օրերս կինը լողափին հանդիպել է իր փրկչի հետ, որտեղ էլ վերջինը վերադարձրել է մատանին:

Ըստ «The New York Post»-ի, Կարոցոն մինչեւ հիմա չի կարողանում հավատալ հրաշքին:

«Ես շատ ուրախ եմ, որ աշխարհում կան նման լավ մարդիկ: Չէ՞ որ ամեն ինչ այլ կերպ կարող էր լինել»,- ասել է նա:

«Պարզապես շատ հետաքրքիր էր: Ես երջանիկ էի, որ այն կորցրել էր այդ խեղճ կինը, ով, հավանաբար, շատ էր վշտացրել»,- ասել է Քոգանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ