News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված հրավերը՝ Հայաստան այցելել 2015-ի ապրիլի 24-ին, քայլ է, որը Թուրքիային պատային իրավիճակի մեջ կդնի, եւ Հայաստանի համար դրական դրություն կստեղծի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ԱԺ-ում արտաքին քաղաքականության հարցերով փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա պարզաբանել է, որ եթե Էրդողանը ժամանի Հայաստան, դա խնդիր կլինի Թուրքիայի համար: Եթե այցելությունը չկայանա, դա կրկին խնդիր կլինի Անկարայի համար: «Եթե Թուրքիայի նախագահը գա Հայաստան, իր այցելությամբ նա կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-կարծիք է հայտնել Մարուքյանը;

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկա է եղել Էրդողանի երդմնակալության արարողությանը, որի ժամանակ նրան է հանձնել 2015-ի ապրիլի 24-ին Երեւան այցելելու Սերժ Սարգսյանի հրավերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ