News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Դիարբեքիրի նահանգում, յսօր՝ սեպտեմբերի 2-ին, ռազմաբազայում վայրէջքի ժամանակ աղետի է ենթարկվել F-16 կործանիչը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստիՆ»՝ վկայակոչելով թուրքական DHA գործակալությունը:

Օդաչուն հասցրել է կատապուլտվել եւ ողջ է մնացել:

Նշենք, որ ամերիկյան բազմաֆունկցիոնալ F-16 թեթեւ կործանիչը, շնորհիվ իր ունիվերսալ եւ համեմատաբար ոչ բարձր արժեքի, 4-րդ սերնդի ամենամասսայական կործանիչն է (2014-ի հունիսին արտադրվել է ավելի քան 4540 այդպիսի օդանավ): Այն տարածված է սպառազինությունների միջազգային շուկայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ