News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Արագածոտնի մարզի Զովասար գյուղի դպրոցի տնօրեն Ալբերտ Սարգսյանի վատառողջ լինելու պատճառով այսօր՝ օգոստոսի 2-ին, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց գյուղի դպրոցի մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի նախկին ուսուցիչ Տիգրան Սարգսյանին աշխատանքի վերականգնելու հայցով դատական նիստը: 

«Ես Երեւանից 70 կմ եմ գալիս, իսկ նա Զովասար գյուղից 10 րոպեում պետք է իջներ, ներկայանար, լսեր մեղադրանքը, պատասխանել մեղադրանքին, եւ նորից վերադառնար, սակայն չի եկել: Չեմ կարծում, որ նա այդքան վատառողջ էր, որ չկարողանար այսօր ներկայանալ դատին, ուղղակի նա փորձում է նիստը հետաձգելով, արհեստական խոչընդոտներ ստեղծելով իմ տրամադրվածությունը փոքրացնել, բայց ես համառ մարդ եմ եւ ինչ-որ գործ չեմ սկսում, եթե մինչեւ վերջ պատրաստ չեմ ավարտին հասցնել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Սարգսյանը:

Նշենք, որ Տիգրան Սարգսյանին աշխատանքից հեռացրել են այս տարվա մայիսի 8-ին՝ պատճառաբանելով, որ երկու անգամ անհարգելի բացակայել է եւ կեղծ գրանցումներ կատարել դասամատյանում՝ թաքցնելով իր բացակայություններն, այնինչ նախկին ուսուցիչը պնդում է, որ իրեն աշխատանքից ազատել են  պարտադիր կուտակային կենսաթոշակից հրաժարվելու դիմում գրելու պատճառով: 31-ամյա ուսուցիչը Երեւանից է, շաբաթը մեկ անգամ գնում էր գյուղ՝ դասավանդելու, եւ իր խոսքով՝ աշխատավարձը հազիվ բավականացնում էր ճանապարհածախսին:

«Ինձ ազատելու պատճառը իմ բարձրացրած հարցերն են, նա էլ դա չի թաքցնի, վստահ եմ, որովհետեւ նա էլ էր անընդհատ շեշտում, որ՝ զզվեցրիր, դե հերիք է, եւ այլն: Այսինքն՝ ակնհայտ երեւում էր, որ իմ ներկայությամբ ես նրան անհանգստություն էի պատճառում: Իմ բարձրացրած հարցերից կարեւորագույնը կուտակայինի 5 տոկոսն էր, որը ես, ինչպես եւ հանրապետության 90 տոկոսը, չի ցանկանում, որ իր հաշվից պահվի: Ես Զովասարի դպրոցում բարեգործական նպատակներով էի աշխատում, որովհետեւ իմ  աշխատավարձը հազիվ իմ ճանապարհածախսին էր բավականացնում, ուղղակի կարծում եմ, որ գյուղի երեխան մեղավոր չէ, որ գյուղում է ծնվել, եւ շատ տաղանդավոր գյուղացի երեխաներ չեն զարգանում՝ հնարավորություններ չունենալու պատճառով »,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Սարգսյանը՝ նշելով որ իր դասավանդման  6 ամիսների ընթացքում ինքը դպրոցի երեխաների համար մի քանի մրցույթներ է կազմակերպել:

Նրա խոսքով՝ տնօրենը չէր էլ թաքցնում, որ հանձնարարական ուներ չընդունել կուտակային կենսաթոշակի 5 տոկոս պահումներից հրաժարվելու դիմումները:

Նախկին ուսուցչի խոսքով՝ երկար ժամանակ տնօրենը հրաժարվում էր իրեն տրամադրել ազատման հրամանը եւ աշխատանքային գրքույկը, նաեւ պնդում էր, որ ինքը կուտակային կենսաթոշակից հրաժարվելու դիմում չի ստացել:

«Ի վերջո, ես այդ փաստաթղթերը մարզպետարանից վերցրեցի, իսկ դիմումը, որը ինքը ժխտում էր, որ ես ներկայացրել եմ, իրականում եղել է, եւ նա այլեւս չի թաքցնում, որ ստացել է այդ դիմումը»,-ասաց Տիգրան Սարգսյանը:

Ուսուցչի խոսքով՝ տնօրենը կեղծել է իր բացակայությունը փաստող փաստաթղթերը, եւ ինքը պատրաստվում է դրանք ուղարկել փորձաքննության՝ իր ճշմարտացիությունը ապացուցելու համար:

Մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի նախկին ուսուցիչն առաջին ատյանի դատարանում հաջողության չհասնելու դեպքում կդիմի ՀՀ Վերաքննիչ եւ Եվրոպական դատարաններ:

Նշենք, որ Տիգրան Սարգսյանի գործով դատարանը որպես պատասխանող կողմ ներգրավել էր նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, որի ներկայացուցիչը այսօր նույնպես չէր ներկայացել դատական նիստին:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 13-ին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը
Օրերս մաքսային կետ-բաժին է  ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային…
ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կիրառելու հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնելու հիմքերն է ուսումնասիրում
Քրեական վարույթով մեղադրյալ Ս․ Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվելու վերաբերյալ հաղորդում ստացվել է․․․
Ամենաշատ