News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի, Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի, Հայաստանի եզդիների հոգեւոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանի ներկայությամբ, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿԳՀ) հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիթին հանձնեց ՄԱԿ-ի ՄԱԿԳՀ-ի ժնեւյան կենտրոնակայանի հաշվեհամարին ՀՀ կառավարության կողմից Իրաքում ծայրահեղականների գործողությունների հետեւանքով տուժած եւ իրենց բնակավայրերից տեղահանված եզդիներին օգնություն տրամադրելու նպատակով 100 հազար ԱՄՆ դոլարի փոխանցման մասին հայտագիրը։

Միջոցառմանը, դիմելով ներկաներին, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Վերջին շաբաթների ընթացքում աշխարհի ուշադրության կենտրոնում են Իրաքում ծայրահեղականների կողմից կրոնական եւ ազգային փոքրամասնությունների դեմ իրականացվող զանգվածային ոճրագործությունները։ Բռնությունների հետեւանքով բնակության մշտական վայրերից տեղահանվել են հազարավոր խաղաղ բնակիչներ` եզդիներ, քրիստոնյաներ, մահմեդականներ։ Բռնությունները բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել։

Հանրապետության նախագահի հանձնարարությամբ` արտգործնախարարությունը համապատասխան քայլեր է ձեռնարկել. Հայաստանի ներկայացուցիչները միջազգային կազմակերպություններում բարձրաձայնել են խնդրի հրատապության եւ միջազգային հանրության կողմից անհապաղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին։ Հայաստանը համահեղինակել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում սեպտեմբերի 1-ին ընդունված համապատասխան բանաձեւը։

Հայաստանի ժողովուրդը եւ իշխանությունները կիսում են եզդի համաքաղաքացիների անհանգստությունը եւ վրդովմունքը` տեղի ունեցող ողբերգական զարգացումների կապակցությամբ։

Ինչպես տեղյակ եք, Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել` Իրաքում տեղահանված եզդիներին 100000 ԱՄՆ դոլարի չափով օժանդակություն ցուցաբերելու մասին, եւ այսօր ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի Հայաստանի ներկայացուցչին ենք հանձնում վերոհիշյալ գումարի փոխանցման մասին հայտագիրը»։

Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը երախտագիտություն հայտնեց Հայաստանի իշխանություններին եւ ժողովրդին` եզդիների մտահոգությունները կիսելու, խնդիրը միջազգային ատյաններում բարձրացնելու եւ ծանր պահին եզդի ժողովրդի կողքին կանգնելու եւ օժանդակություն ցուցաբերելու համար։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն իր խոսքում ողջունեց Հայաստանի մարդասիրական քայլը եւ համերաշխությունը` ցեղասպանության սպառնալիքի առջեւ հայտնված Իրաքի փոքրամասնությունների հետ։ ՄԱԿ-ի մշտական համակարգողի խոսքերով, Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի մարդասիրական գործունեությանն ի ցույց է դնում Հայաստանի կարեւոր դերակատարությունը` որպես միջազգային հումանիտար հանրության անդամ։ Նա վստահեցրեց, որ ՄԱԿ-ը անում է հնարավորը` Իրաքում բռնություններից տուժածների հոգսը թեթեւացնելու եւ նրանց օժանդակելու համար։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիթը բարձր գնահատեց Իրաքի եզդիներին օժանդակելու Հայաստանի որոշումը, որը կարեւոր ներդրում է` տեղահանվածներին օգնելու գործում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Պաղեստինի անդամակցության հարցում կոնսենսուսի չի եկել
Միացյալ Նահանգները և մի քանի այլ երկրներ պնդում են, որ պաղեստինցիները նախ խաղաղություն հաստատեն Իսրայելի հետ...
Մեքսիկան հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ Էկվադորում իր դեսպանատան հարձակման վերաբերյալ
Մեքսիկան մտադիր է շուտով շատ ավելի ծավալուն հայտարարություն ներկայացնել...
ՄԱԿ-ում հայտնել են, որ մարդկությունը երկու տարի ունի կլիմայական աղետներից «աշխարհը փրկելու» համար
Մարդկությանը մնացել է երկու տարի...
Ամենաշատ