News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը կհետաքննի Սիրիայում լրագրող Սթիվեն Սոթլոֆի սպանության տեսագրությունը: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը լրագրողներին հայտարարել է, որ ստուգվելու է տեսագրության իսկությունը: Ամեն դեպքում, Chicago Tribune-ի փոխանցմամբ, Սպիտակ տունն իրական չի համարում լրագրողի սպանության տեսանյութը:

Ճեպազրույցից կարճ ժամանակ անց ահաբեկչական խմբավորումների առցանց-դիտարկմամբ զբաղվող SITE կազմակերպությունը տեղեկացրել է, որ ծայրահեղական ISIS խմբավորումը տեսանյութ է հրապարակել:

Օգոստոսի 19-ին խմբավորումը մեկ այլ լրագրողի՝ Ջեյմս Ֆոուլիի սպանության տեսանյութն էր հրապարակել: Խմբավորման հայտարարության համաձայն՝ այդ արել են ԱՄՆ-ի կողմից Իրաքում զինյալների դիրքերի ուղղությամբ օդային հարվածներ հասցնելուն ի պատասխան:

Ըստ պարբերականի, Օբամայի վարչակազմում առանձնապես ակտիվություն չեն ցուցաբերում Սիրիայում զինյալների կողմից պահվող մյուս ամերիկացիների ազատագրման հարցում: ԱՄՆ կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ չի պատրաստվում ISIS-ի հետ բանակցություններ վարել եւ նրան փրկագին վճարել:

«Մենք տեսանք, որ ISIS-ը երկխոսության մեջ չի մտնում»,- անանունության սկզբունքով հայտարարել է ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ