News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս արվա առաջին կիսամյակում Հայաստանում իրականացված օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը։ Սակայն հետաքրքիր է, որ տարվա ներդրումների մասին տվյալներն ԱՎԾ-ն ներկայացրել է նոր մեթեդոլոգիայով, ինչը հնարավորություն չի տալիս այն համեմատել նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իրականացված ներդրումների չափերի հետ։ Ասել է թե՝ իշխանությունները որոշել են կոծկել օտարերկրյա ներդրումների ծավալների շեշտակի նվազումը։ Բայց երբ «Ժողովուրդ»-ը համեմատեց Տիգրան Սարգսյանի կառավարության վերջին եւ Հովիկ Աբրահամյանի կառավարության առաջին եռամսյակների տվյալները՝ հունվար-մարտ եւ ապրիլ-հունիս կտրվածքով, արձանագրվեց, որ այս տարվա առաջին կիսամյակում ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 249 մլրդ 963 մլն դրամ։ Իսկ առաջին եռամսյակում այդ թիվը 201 մլրդ 892,6 մլն դրամ էր։ Ասել է թե՝ երկրորդ եռամսյակում իրականացվել է ընդամենը 48 մլրդ դրամի ներդրում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ