News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Հետաքրքիր է, բայց երբ թեթեւակի հետեւում ես պրո-ԲՀԿ-ական կայքերին, քարոզչամիջոցներին, զուտ Գագիկ Ծառուկյանի անհատական փառաբանությունից բացի, ուշադրություն է գրավում նաեւ ընդգծված ընդդիմանալու մղումը: Առանձին հարցերում, իհարկե, որոնք անմիջականորեն կառավարության գործունեությանը չեն առնչվում:

Եվ սա այն դեպքում, երբ իշխանական կոալիցիայից դուրս գալուց հետո «Բարգավաճ Հայաստանն» այդպես էլ ինքզինքն ընդդիմադիր ուժ հռչակելու վճռականություն չունեցավ:

Զորօրինակ, «Օրինաց երկիրը» պարզ ու հստակ հայտարարեց, որ անցնում է ընդդիմադիր գործունեության: Եվ դա միանգամայն տեղավորվում է քաղաքական տրամաբանության շրջանակներում. եթե դու իշխանության մեջ չես, ապա ընդդիմադիր ճամբարում ես, անկախ ճամբարի կողմից եւ այդ ճամբարի հանդեպ քո ունեցած վերաբերմունքից:

ԲՀԿ-ն, սակայն, հայտարարեց, որ այլընտրանք է: Ենթադրվում է, որ իշխանությանն է այլընտրանք, բայց ներքաղաքական անցուդարձն ավելի ու ավելի է հուշում, որ «Բարգավաճի» քողարկված առաքելությունն ընդդիմությանն այլընտրանք լինելն է: Համենայն դեպս առանձին՝ «չքառյակացված» գործիչներ, ներքաղաքական զարգացումներին մասնագիտորեն հետեւող քաղաքագետներ նման տեսակետներ արտահայտել են, ու գոնե առայժմ այդ վարկածներն այնքան էլ հիմնազուրկ չեն թվում:

Եվ ահա, նման իրավիճակում ու պայմաններում առավել եւս ուշադրություն են գրավում «Բարգավաճի» ընդդիմադիրոտ մղումները, մանավանդ երբ դիտարկում ես այդ ամենը ոչ իշխանական չորս ուժերի համատեղ գործունեություն ծավալելու փորձերի ու դրանց ընթացքում դրսեւորվող հակասությունների տիրույթում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ