News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հայտարարել է, որ համաշխարհային հանրությունը վրդովված է «Իսլամական պետության» գրոհայինների կողմից ամերիկյան Time թերթի թղթակից Սթիվեն Սոթլոֆի մահապատժից, հայտնում է Agence France-Presse-ը:

«Մենք բոլորս զայրացած ենք  Իրաքից ստացված լուրերից` «Իսլամական պետության» գրոհայինների կողմից  քաղաքացիական անձանց դաժան սպանությունների վերաբերյալ, այդ թվում նաեւ եւս մեկ լրագրողի մահապատժի լուրից»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Նոր Զելանդիա այցի ժամանակ:

Ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆի հարազատները հաստատել են մահապատժի տեսագրության իսկությունը:

Առաջիկայում Սոթլոֆի ընտանիքը մտադիր չէ հրապարակային հայտարարություններ անել: Վաշինգտոնը նույնպես պաշտոնական հայտարարություններ չի արել տեսագրության իսկության վերաբերյալ:

Սոթլոֆի ենթադրյալ մահապատժի տեսագրությունն իսլամիստները հրապարակել էին սեպտեմբերի 2-ին: Տեսագրության խորագիրն է «Երկրորդ ուղերձն Ամերիկային»: Թղթակցի սպանությունից հետո մարդասպանը սպառնում է  մահապատժի ենթարկել եւս մեկ  պատանդի` բրիտանացի Դեյվիդ Հեյնսին, եւ մյուս երկրների կառավարություններին կոչ է անում  հրաժարվել աջակցել «Իսլամական Պետության դեմ ամերիկյան սատանայական դաշինքին»:

Հիշեցնենք, որ իսլամիստների դաժան հակաամերիկյան գործողության առաջին զոհը ԱՄՆ-ից լրագրող Ջեյմս Ֆոուլին էր: Նրա սպանության մեջ կասկածվում է 23-ամյա Աբդել Մաջիդ Աբդել Բարին, որը նախկինում ապրել է Լոնդոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Շվեդիայի մայրաքաղաքում նորից պատրաստվում են այրել Ղուրանը
Ղուրանի այրումը նախատեսված է հուլիսի 31-ին...
Ամենաշատ