News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս պետությանն ունեցած պարտքի դիմաց ՀՀ ֆինանսների նախարարության տակ անցավ սկանդալային գործարար Միխայի Բաղդասարովին պատկանող  «Միկա» մարզադաշտը։

Հարց է ծագում՝ բաղդասարովյան այդ անշարժ գույքը ինչ-որ կերպ գրավադրվա՞ծ էր, որ դրա հաշվին պետական պարտքեր «ջրվեն»։

Սա էլ չէ այս խնդրի ամենաէական հատվածը։ Ինչպես հայտնի է, Բաղդասարովի պարտքերը շատ ավելի մեծ են։ Կարելի է համարել, որ  դա պարտքերի մարման սկզբնական կամ միջանկյալ փուլերից է։ Ըստ որոշ մեր աղբյուրների՝ Բաղդասարովն այս ամենից դուրս պրծնելու ելքեր դեռ տեսնում է։ Ըստ մեր հիշատակած աղբյուրների՝ պրն Բաղդասարովի հոգսը ամենեւին էլ իր սեփականության տակ գտնվող մանր-մունր շինությունները չեն։ Ավելին, ասում են, որ նա պատրաստ է հենց դրանց հաշվին լուծել իր  պարտքերի կամ նրանց գոնե հիմնական մասի խնդիրը։ Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ փորձեր եղան մինչեւ իսկ բանկում գրավի տակ գտնվող ինքնաթիռները գոնե մասամբ վաճառել, թեեւ հնարավոր աղմուկը դրան խանգարում է։ Բայց հիմնական խնդիրը, որն ուներ Բաղդասարովը պարտքերի հետ կապված, Մոսկվայում էր։ Եվ ահա մեծ մասամբ այնտեղ «կենտրոնացած» Բաղդասարովը կարծես թե մոսկովյան բավականին բարձր օղակներում ժամանակին հեռատեսորեն տեղավորած իր որոշ հարազատ-բարեկամներիի միջոցով արդեն իսկ հիմնականում կարողանում է քիչ-քիչ լուծել վառելիքի ոլորտի իր ակտիվների հաշվին։ թե ինչ ստվերային մեխանիզմներով, մեր աղբյուրը դժվարանում է ասել՝ ընդգծելով միայն, որ դրանք բավական բարդ են, ընդլայնվում են նույնիսկ մինչեւ օֆշորային տարածքներ։ Հայաստանյան պարտքերը եթե հաջողվի լուծել անշարժ գույքի հաշվին, ապա արդյունքում Բաղդասարովը կարող է շանս ստանալ մինչեւ իսկ առանց սնանկացման դուրս գալ այս ամբողջ պատմությունից։։ Իսկ դա կրկին հայաստանյան ավիացիոն ոլորտ վերադառնալու շանս է, եթե իհարկե հնարավոր լինի գոնե 1-2 ինքնաթիռ պահել բաղդասարովյան սեփականության տակ։ Եվ ահա հենց դրան էլ, ըստ մեր աղբյուրի, ուղղված են նրա հիմնական ջանքերը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ