Սեպտեմբերի 2-ին, ժամը 23.41-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» փառքի պանթեոնի մոտակայքում, բախվել են «Ֆորդ» եւ «Ռենո» մակնիշի ավտոմեքենաները. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆորդ Տրանզիտ» 33 LT 715 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Ո., ծնվ. 1962 թ.) եւ «Հույսի քարավան» տաքսի ծառայությանը պատկանող «Ռենո Լոգան» մակնիշի Տ5572 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Չ., ծնվ. 1970 թ.) ավտոմեքենաները: Վ.Չ.-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ: