Քալիֆորնիայի Գլենդել քաղաքի 42-ամյա հայ բնակչին ձերբակալել են երկուշաբթի առավոտյան հարբած վիճակում մեքենան ճանապարհի հանդիպակաց հատվածով վարելու եւ իր 4 տարեկան երեխայի կյանքը վտանգելու համար:
Burbank Leader-ի փոխանցմամբ, տղան այդ պահին գտնվել է հոր մեքենայի մեջ: Բըրբենք քաղաքի ոստիկանությունը կասկածելի մեքենա է նկատել եւ հետապնդել՝ նկատելով, որ վարորդը սխալ ուղղությամբ է վարում տրանսպորտային միջոցը:
Արմեն Պետրոսյանին կանգնեցրել են Փրովիդենսիա Ավենյուի մոտ եւ ստուգել ալկոհոլի քանակությունը նրա արյան մեջ: Արյան մեջ ալկոհոլը կրկնակի գերազանցել է թույլատրելի նորման: Պետրոսյանին ձերբակալել եւ մեղադրանք են ներկայացրել, հաջորդ ամիս նա կանգնելու է դատարանի առջեւ: