News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քննչական կոմիտեի մեջ պետք է մտնեին բոլոր կառույցների քննչական մարմինները, բացի ԱԱԾ-ից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Նա շեշտեց, որ ԱԱԾ-ն շատ սպեցիֆիկ գործեր է քննում եւ քննչականը պետք է լինի ԱԱԾ-ի կազմում՝ անմիջական հսկողության տակ: «Այդտեղ նախաքննությունը սպեցիֆիկ է եւ օպերատիվ միջոցառումները զուգահեռ պարտադիր են նախաքննության ընթացքում»,- նշեց նա::

Առհասարակ, ԱԱԾ պետի նախկին տեղակալը շեշտեց, որ սխալ է հարկային մարմնում եւս ունենալ քննչական մարմին, դա ավելորդ շքեղություն է, եւ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործերը կարող են քննվել այլ քննիչների կողմից:

Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ Միասնական քննչական կոմիտեի ձեւաչափը կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում եւ Հայաստանը չի ցանկացել ետ մնալ մյուս երկրներից:  Նրա կարծիքով՝ դա այն առավելությունն է տալիս, երբ կասկածյալը գտնվում է նախաքննության ոլորտում, այնպես չլինի, որ տվյալ մարմինը անմիջական ազդեցություն ունենա նախաքննության վրա:  ԱԱԾ պետի նախկին տեղակալի կարծիքով՝  Հայաստանում այդ կառույցի հաջողության մասին խոսելը ուղղակի շռայլություն է: Դիտարկմանը, թե հնարավոր է այս կառույցը ստեղծվել է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին անգործ չթողնելու համար, նա այսպես հակադարձեց՝  «մի քիչ շատ կլիներ Աղվան Հովսեփյանի համար»:

Նա վստահ է, որ Գեւորգ Կոստանյանի նշանակումից հետո հիվանդության պատրվակով դատախազությունից հեռացած կադրերը  կախարդական փայտիկի ներգործությամբ  կառողջանան եւ անմիջապես կսկսեն աշխատել  Միասնական քննչական կոմիտեում՝ Աղվան Հովսեյանի հովանու տակ: «Ոչինչ չի փոխվի, ոչ մի բան չի բացահայտվի կամ կբացահայտվի աղքատների համար, իսկ տզրուկների համար ոչ մի բան չի բացահայտվի: Աղվանը իշխանությունների հլու, հնազանդ ծառան է, ով տեր, նա՝ ծառա, դրա համար ապրում է չաղ ու բախտավոր»,-ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալը:

Հիշեցնենք, որ կառավարությունը հաստատել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողների ծառայության առանձնահատկություններով պայմանավորված՝ տրվող հավելումների չափերը եւ դեպքերը: Հաջորդ որոշումներով հաստատվել են քննչական կոմիտեի կառուցվածքը, քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, կոմիտեի անվանացանկը եւ հաստիքացուցակը, սահմանվել են քննչական կոմիտեի խորհրդանիշի նկարագիրը եւ ձեւը, քննչական կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը եւ դրանք կրելու կարգը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ