News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օգոստոսի սկզբին Հայաստանի ֆինանսների փոխնախարարը կասկածներ հայտնեց պետբյուջեի ընթացիկ տարվա հարկային եկամուտների դինամիկայի վերաբերյալ: Նշենք, որ բյուջեի եկամուտների կառուցվածքում կրկին ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) դերի ուժեղացում նկատվեց:

Ընթացիկ տարվա հունվար-հուլիսին պետբյուջեի հարկային եկամուտների ընդհանուր աճի գրեթե 65%-ն ապահովել է հենց ԱԱՀ-ն: Արդյունքում պետության հարկային եկամուտներում դրա տեսակարար կշիռն աճեց 1.0 տոկոսային կետով՝ կազմելով 41.5%:

Արտասահմանյան մասնագետների կարծիքով, ԱԱՀ-ին ապավինումն արդյունավետ է հատկապես տնտեսությունում դժվարին իրավիճակ ունեցող երկրների պարագայում, որը բացասաբար է անդրադառնում ընկերությունների եկամուտների վրա: Եվ իսկապես, հաշվետու ժամանակահատվածում եկամտահարկի գումարը կրճատվել է ավելի քան 6.1 մլրդ դրամով (կամ 8.2%-ով), իսկ ահա ԱԱՀ-ի դեպքում 15.0 մլրդ դրամի (6.5%) աճ է գրանցվել: Իհարկե, կոմերցիոն խոշոր ընկերություններն աշխարհում չեն շրջել աղքատիկ գումարով: Չէ՞ որ չի բացառվում նրանց կողմից եկամտի չափի կանխամտածված կրճատման պրակտիկան:

Հավելենք, որ ԱԱՀ-ի հավաքագրման դյուրությունը մեծ «մինուս» ունի. ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ՝ այդ հարկատեսակի գծով գերավճարը, ընդ որում՝ երկրի 514 խոշորագույն հարկատուների պարագայում, հասել է հսկայական մեծության՝ 82.5 մլրդ դրամի:

Ընթացիկ տարվա սկզբից հարկի նոր տեսակ ի հայտ եկավ՝ եկամուտներից, որը միավորեց ֆիզիկական անձանցից գանձվող եկամտահարկն ու սոցապահովության պարտադիր վճարումները: Հիշեցնենք, որ տարիներ առաջ այդ վճարները (այսինքն՝ «կենսաթոշակային ֆոնդը») առանձին բաժնով ներկայացված է եղել պետբյուջեի եկամուտներում:

Ֆորմալ առումով կենսաթոշակային ֆոնդի ներառումը հարկային եկամուտների բաժնում (բնականաբար՝ պահպանելով դրա միջոցների ձեւավորման եւ ծախսման թիրախային ուղղվածությունը) արհեստականորեն նվազեցրեց այլ հարկերի, այդ թվում՝ ԱԱՀ-ի մասնաբաժինը: Միաժամանակ, «բազմապատկեց» պետբյուջեի հարկային եկամուտների չափը:

Հունվար-հուլիսին պետական գանձարանի հարկային եկամուտներն աճեցին 4.1%-ով՝ տարեկան կտրվածքով: Եկամուտներից հարկի չափը (ներառյալ արդեն նախկին եկամտահարկի եւ պարտադիր սոցապահովության վճարների պարտքերի վճարումը) աճեց 8.7%-ով: Պետբյուջեի հարկային եկամուտների ընտհանուր աճում դրա մասնակցությունն արտահայտվեց 2.4%-ով: Տեղեկության համար. ԱԱՀ-ի մասով այդ ցուցանիշը կազմեց 2.6%, իսկ եկամուտի մասով՝ 1.1%, բայց «մինուս» նշանով:

Այլ հարց. երկրների զգալի մասում՝ ներառյալ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, ֆիզիկական անձանց շահաբաժնի հարկը հաջողությամբ է կիրառվում: Առանձին երկրներում (օրինակ՝ Մեծ Բրիտանիայում) այս հարկատեսակի բացակայությունը փոխհատուցվում է բարձր կորպորատիվ հարկով: Իսկ Հայաստանում, եկամտահարկի սովորական սանդղակով (20%), կառավարությունը համառորեն անտեսում է շահաբաժնի հարկումը:

Իհարկե, կան երկրներ, որտեղ նման հարկատեսակ գոյություն չունի: Միաժամանակ, գոյություն չունի նաեւ… եկամտահարկ: Այդ հարկային դրախտը բարգավաճում է նավթ արդյունահանող Արաբական Միացյալ Էմիրություններում, ինչպես նաեւ մի քանի փոքրիկ՝ օտարերկրյա զարգացած զբոսաշրջություն ունեցող պետություններում: Իսկ մենք ո՛չ նավթ ունենք, ո՛չ էլ լայնածավալ օտարերկրյա զբոսաշրջություն:

Այդ ֆոնին միայն մեկ դրական բան կա. փոքր բիզնեսի համար շրջանառության հարկի սպասվող նվազեցում, ինչը երկարաժամկետ արդյունք կապահովի՝ հարկային բազայի ընդլայնման տեսանկյունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ