News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի մշակույթի նախարարությունը Հնագիտության ազգային ինստիտուտի հետ համատեղ մշակում է ծրագիր, ըստ որի՝ պեղումների ենթակա պատմական վայրերում բոլոր աշխատանքները մանրակրկիտ կմշակվեն: Այդ մասին  հայտարարեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանի հարցին՝ Արարատի մարզում Արշակունիների դինաստիայի դամբարանը պահպանելու համար ի՞նչ միջոցառումներ են իրականացվում: Նրա խոսքով՝ դամբարանը չավարտված հնագիտական աշխատանքների պատճառով փլվում է:

Պողոսյանը նաեւ հաղորդեց, որ Հայաստանում տարեկան 16 հնագիտական նախագիծ է իրականացվում, այդ թվում՝ պեղումներ են իրականացվում հնագույն մայրաքաղաք Արտաշատում, Դվինում եւ այլն:Նախարարը նաեւ խոստացավ, որ ծրագիրը պատրաստ լինելուն պես կներկայացվի նաեւ պատմական հուշարձանների ճակատագրող մտահոգված պատգամավորներին:

Պատգամավորը հիշեցրեց, որ Արշակունիների դինաստիայի դամբարանը միակն է ժամանակակից Հայաստանի տարածքում, եւ անհրաժեշտ է օր առաջ քայլեր ձեռնարկել այդ պատմական ժառանգությունը պահպանելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ