Արեւմտյան Հայաստանի Կարս նահանգում գտնվող Անիի հնավայրում սեպտեմբերին 6-ին նորից հնչեց աղոթքն ու քոչարին:
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագի համար հատուկ Կարս մեկնած հայերն ու օտարերկրացիները ուղեւորության առաջին օրն այցելեցին հազար ու մի եկեղեցիների քաղաք Անի: NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ խումբը՝ Տեր Գեւորգ քահանայի գլխավորությամբ, Մայր տաճարում աղոթեցին պատերազմների ժամանակ եւ 1915թ.-ին նահատակված մեր հայորդիների հոգիների հանգստության համար:
Այնուհետեւ խումբն Անիի պարիսպների տակ պարեց հայկական քոչարի, իսկ մոտակայքում ապրող քրդերը հավաքվել եւ զարմացած նայում էին՝ փորձելով կրկնօրինակել պարային շարժումները: