News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հոլանդուհի Զիլլավան դեր Բորնը ճամպրուկները հավաքել եւ ընկերներին հայտնել է, որ 5 շաբաթով մեկնում է հարավարեւելյան Ասիա։

Նա Facebook –ում ասիական ուտեստների, բուդդիստական տաճարների եւ հոգեւորականների լուսանկարներ է տեղադրել, թեեւ գտնվել է Ամստերդամի իր բնակարանում։ 25-ամյա ուսանողուհին ցանկացել է դրանով ցույց տալ, թե որքան հեշտ է մարդկանց սացցանցերում խաբելը։

«Մենք ապրում ենք մի մշակույթում, որտեղ մեդիան եւ իրականությունը միահյուսված են։ Իրականությունը բարդ է երեւակայությունից տարանջատել,- ասել է Զիլլան:

«Իրականում ես տանն էի եւ Թաիլանդը, Կամբոջան եւ Լաոսը ուսումնասիրում էի համակարգչի էկրանին»,- հավելել է նա, փոխանցում է Russia Today-ը;

Զիլլան ասիական ճաշատեսակներն ինքն էր պատրաստել՝սուպերմարկետից գնված մթերքներով։ Նա Ամստերդամում լուսանկարվել է բուդդիստ հոգեւորականի հետ, այլ նկարներում որոշ ատրիբուտներ ավելացրել է Photoshop-ի օգնությամբ։ Ավելին, անգամ կեղծել է Skype-ով զրույցները, որոնք իբրեւ թե վերադարձից հետո էին արվել։ Նա տեսակապով ընկերների հետ կապվել է սենյակից, որը լի էր իբրեւ թե ուղեւորությունից բերված հուշանվերներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ