News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սյունեցի պատգամավորներից միայն Գորիսից մեծամասնականով (թիվ 37 ընտրատարածք) ընտրված Հայկ Գրիգորյանն է պատրաստակամություն հայտնել Սուրիկ Խաչատրյանին վերադարձնելուց հարցով մեկնարկած ստորագրահավաքին մասնակցելու համար:

NEWS.am-ի թղթակիցը զանգահարել էր Հայկ Գրիգորյանին՝ ճշտելու միանալու է ստորագրահավաքին, թե ոչ: Նա նշեց, որ թերթում ընդհանրապես անհեթեթություններ են գրում, իսկ իրեն այդ անհեթեթությունների մասին իրեն հարցեր չուղել: Հարցին, թե որեւէ անհեթեթություն չկա, Գորիսի քաղաքապետը հաստատել է տեղեկությունները, նա պատասխանեց. «Ես տեղյակ չեմ, եթե նման բան կա պաշտոնապես, կմասնակցեմ, ես երկու ձեռքով կողմ եմ, որ Սուրիկ Խաչատրյանը նշանակվի Սյունիքի մարզպետ»: Դիտարկմանը, թե հավանական եք համարում նրա նշանակումը, պատգամավորն ասաց, որ ցանկալի է համարում նրա վերադարձը, «միշտ էլ Սուրիկ Խաչատրյանի աշխատանքը բարձր եմ գնահատել խնդիրների լուծման գործում, դրա համար ցանկանում եմ, որ նա վերադառնա, դա կլինի ի բարօրություն եւ հօգուտ մեր մարզի խնդիրների լուծման»:

Իսկ Կապանի նախկին քաղաքապետ, թիվ 38 ընտրատածաքօց ընտրված Արմեն Կարապետյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է լսում այդ ստորագրահավաքի մասին, ընդհանրապես տեղյակ չէ: Հարցին, թե հիմա տեղեկացված եք, կմիանաք, թե ոչ. «Մարզպետին ստորագրահավաքով չեն նշանակում, ես տեղյակ էլ չեմ դրա մասին»:

Սյունեցի մյուս պատգամավորը ԲՀԿ համամսանական ցուցակով անցած Մերուժան Սիմոնյանն է: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մեկնարկած ստորագրահավաքի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից, փաստացի չգիտի՝ դա կա, թե ոչ, բայց եթե նման բան էլ լինի, ինքը չի միանա:

Տպել
Ամենաշատ