News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անգլիացիների ճնշող մեծամասնությունը հույս  ունի, որ հանրաքվեի արդյունքում  Շոտլանդիան կմնա Մեծ Բրիտանիայի կազմում։ Այս մասին են վկայում Populus ընկերության՝ Daily Mail-ի համար կատարված հարցման տվյալները։

Եթե Շոտլանդիայի բնակիչները սեպտեմբերի 18-ի հանրաքվեին կողմ քվեարկեն անկախությանը, ապա 2016թ. մարտի 24-ին այն դուրս կգա Թագավորության կազմից։

Վերջերս անցկացված հարցումը ցույց էր տվել, որ անկախության կողմնակիցների թիվն արդեն գերազանցում է հակառակորդների թվին։

Populus-ի հարցման արդյունքում պարզվել է, որ Անգլիայի բնակչության 70%- ը ցանկանում է, որ Շոտլանդիան մնա ՄեծԲրիտանիայի կազմում, 20%-ը ցանկանում են, որ առանձնանա, 48% -ն էլ, ընդ որում,կողմ են տարածաշրջանին ավելի մեծ ինքնավարություն տալուն,եթե այն մնա Թագավորության կազմում, 26%-ը դեմ են դրան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ընդհանուր առմամբ, հարցման մասնակիցների  56%-ը վստահ է, որ պետության ապագայի մասին որոշումը միայն շոտլանդացիները չպետք է կայացնեն, Անգլիայի, Ուելսի, Իռլանդիայի բնակիչներն էլ պետք է մասնակցեն;

Անգլիացիների 53% -ը դեմ է նաեւ, որ առանձնանալու դեպքում Շոտլանդիան պահպանի ֆունտ ստեռլինգը։

Արժույթի հարցը հանրահավաքի հետ կապված առանցքային հարցերից է; Եթե Շոտլանդիան մնա առանց  ֆունտ ստեռլինգի, պետք է ընտրություն կտարի եվրոյի եւ ազգային սեփական արժույթի միջեւ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ