News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո դատախազությունից հեռացած անձինք Քննչական կոմիտեում աշխատելու առաջարկ առայժմ չեն ստացել:

Դատախազության Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության նախկին պետ Կորյուն Փիլոյանը պաշտոնանկությունից հետո մինչ այժմ շարունակում է զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով՝ մեղուներ, կովեր եւ այլն: Հարցին, թե դեռ գործազուրկ եք, նա այսպես պատասխանեց. »Ինչի՞ եմ գործազուրկ, ո՞վ ասաց, երբեւէ,  ծառ եմ մշակում, ծաղիկ եմ մշակում»: Նա նշեց, որ որեւէ պաշտոն զբաղեցնելու ցանկություն չունի, այս վիճակը նրա համար ավելի հոգեհարազատ է:  «Ինձ ոչ մեկ ոչ մի պաշտոն չի առաջարկել, ես էլ նման ակնկալիք չունեմ»,-ասաց Կորյուն Փիլոյանը:

Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը  եւս շարունակում է դասավանդել Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որեւէ առաջարկ չի ստացել Աղվան Հովսեփյանից: «Որեւէ փոփոխություն չկա, առաջարկ չկա»,-նշեց նա:

Նշենք, որ Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատվել է Արամ Թամազյանը: Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով` որոշում է կայացրել Արամ Թամազյանին ազատել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Թամազյանը նշանակվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը ազատվել է պաշտոնից եւ նշանակվել քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ է նշանակվել Վահագն Հարությունյանը: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ  նշանակվել նաեւ Արթուր Ղամբարյանը:

Տպել
Ամենաշատ