News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ես չեմ ցանկացել տեղափոխվել Քննչական կոմիտե, իսկ մնացածը կորոշի հանրապետության նախագահը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության պետ, փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը, մինչդեռ մի քանի ամիս առաջ նա չէր հերքել իր տեղափոխվելու մասին լուրը

Դիտարկմանը, թե ստացվում է, որ փոխոստիկանապետի պաշտոնում Գագիկ Համբարձումյանը չունի համակարգման ոլորտ, քննչական վարչությունը տեղափոխվել է, այս դեպքում իր պաշտոնը լուծարվելո՞ւ է, թե իրեն կհատկացվի անձնագրային ոլորտի համակարգումը, որը Արթուր Օսիկյանի ՔԿՀ տեղափոխվելուց հետո թափուր է, Համբարձումյանն արձագանքելն է. «Ես չեմ կարող ասել, ամեն ինչ որոշելու է նախագահը, բնագավառների բաժանումը, կամ ինձ որեւէ նոր ոլորտ հատկացնելը ես չեմ որոշում, ինչպես նպատակահարմար գտնեն, այնպես կանեն: Ամեն դեպքում, հիմա ոչինչ հայտնի չէ, ես հստակ ոչինչ չեմ կարող նշել»:

Համբարձումյանը չի բացառել, որ տարբերակներից մեկն էլ հենց իր զբաղեցրած պաշտոնում մնալն է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին ձեւավորվել է Քննչական կոմիտեի ղեկավար կազմը: Կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն ունի չորս տեղակալ` գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Հարությունյանը, Վահագն Հարությունյանը:

Տպել
Ամենաշատ