News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քննչական կոմիտեի մեջ պետք է ընդգրկվեին բոլոր քննչական մարմինները, ոչ թե միայն ՊՆ-ի եւ ոստիկանության քննչականները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը:

Հարցին, թե ինչ հույսեր եք կապում Քննչական կոմիտեի աշխատանքի հետ, ինչպես այն կաշխատի, նա նշեց հետեւյալը. «Հայաստանում չկա մարմին, որը չի աշխատում, բոլորը աշխատում են՝ նայած թե որը ոնց է աշխատում»:

Անդրանիկ Միրզոյանը Քննչական կոմիտեում աշխատելու առաջարկ չի ստացել: Ինչ վերաբերում է կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի 4 տեղակալներին, ապա նրանց ճանաչում է՝ «աշխատող մարդիկ են, մեկը մեկից լավը»:

ՀՔԾ նախկին պետն այժմ զբաղվում է այգեգործությամբ , ընթերցանությամբ, նաեւ գիրք է գրում:

Նշենք, որ Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատվել է Արամ Թամազյանը: Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով` որոշում է կայացրել Արամ Թամազյանին ազատել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Թամազյանը նշանակվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը ազատվել է պաշտոնից եւ նշանակվել քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ է նշանակվել Վահագն Հարությունյանը: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ  նշանակվել նաեւ Արթուր Ղամբարյանը:

Տպել
Ամենաշատ