Բելառուսի Գերագույն ռադայի պատգամավորները կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, սեպտեմբերի 13-ին խորհրդարանում լրագրողներին հայտնել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը բելառուսցի գործընկեր Վիկտոր Գուրմինսկիի հետ համատեղ ճեպազրույցում:
Նա բելառուսցի գործընկերներին հրավիրել է ներկա գտնվել նաեւ 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:
Շարմազանովը նշել է, որ այսօրվա հանդիպմանը կողմերը հայտարարություն են ընդունել, որում խստորեն դատապարտել են ֆաշիզմի, նացիզմի եւ այլատյացության ցանկացած դրսեւորում:
Հայ եւ բելառուս պատգամավորները պայմանավորվել են միասին նախապատրաստվել 2015թ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյա հոբելյանին:
Այս կապակցությամբ Շարմազանովը հիշել է տխրահռչակ Հիտլերի արտահայտությունը՝ «Ով է այսօր հիշում հայերի մասին»:
«Ցեղասպանությունը ժամանակին դատապարտելը աշխարհը զերծ կպահեր մարդկության դեմ հետագա ոճրագործություններից», - հայտարարել է նա: