News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Apple-ի սմարթֆոնների սիրահարները, կարծես, երեք-չորս շաբաթ պետք է սպասեն՝ նոր iPhone 6 Plus-ը ստանալու համար: Նոր հեռախոսների ռեկորդային քանակությամբ պատվերների պատճառով iPhone 6 Plus մոդելի մատակարարումները շուրջ մեկ ամիս հետաձգվելու են:

Ըստ Reuters-ի, Apple-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ում նոր iPhone 6-ը վաճառքի կհանվի սեպտեմբերի 19-ին: Սեպտեմբերի 11-ից ընկերությունը սկսել է առցանց-պատվերներ ընդունել: Այդ պատճառով էլ Apple-ը որոշել է հետաձգել iPhone 6 Plus-ի մատակարարումները:

«Մենք iPhone 6 եւ iPhone 6 Plus մոդելների աննախադեպ պահանջարկ ունենք: Նոր iPhone 6-ի նախնական պատվերների թիվը գերազանցել է iPhone-ի նախկին բոլոր մոդելների պահանջարկը»,- ասել է Apple-ի մամուլի քարտուղար Թրուդի Մյուլլերը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Apple Computers կորպորացիան ներկայացրեց նոր սերնդի iPhone-ները՝ iPhone 6-ն ու iPhone 6 Plus-ը: Շնորհանդեսը կայացավ ընկերության Կուպերինոյի գրասենյակում (Կալիֆորնիա):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ