News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, ազատամարտիկների նորաստեղծ միություններին դեմ չէ, սակայն չի պատրաստվում անդամագրվել որեւէ քաղաքական կառույցի, քանի որ նմանատիպ միությունները համարում է քաղաքական կառույցներ:

«Ազատամարտիկների միությունները մեր հարստությունն են, չենք ուզում կոմունիստական ձեւով լինի, երբ կա ընդամենը մի կուսակցություն, մի կառույց, դա սխալ ձեւ է: Թե ինչով են զբաղվում նորաստեղծ կառույցները՝ «Երդվյալ ազատամարտիկների միությունն» ու Ազատամարտիկների դաշինքը, տեղյակ չեմ, քանի որ նրանց ծրագրերին չեմ ծանոթացել: Ամեն դեպքում դրանք հասարակական կազմակերպություններ չեն, բոլորս էլ գիտենք, թե ում եմ սպասարկում նմանատիպ կառույցները»,- ասաց նա:

Կոմանդոսի խոսքով՝ այդ միություններում իր մարտական ընկերներն են, սակայն նրանցից ոչ մեկն էլ չի փորձում նրան ներգրավվել իրենց կազմի մեջ. «Նրանք իմ որոշումը գիտեն: Բայց ասենք, թե հրավիրեն համագումարի, կմասնակցեմ, բայց երբեք չեմ անդամագրվի: Մենք երեխա չենք, եւ ինչ կա, ուղիղ ենք ասում»:

Նշենք, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Ռուբեն Գեւորգյանն ու Ռուստամ Գասպարյանն ապրիլին ցանկանում էին ստեղծել «Նվիրյալների միություն» ՀԿ, սակայն այն փակվեց ստեղծվելուց մեկ ամիս անց: Ռուբեն Գեւորգյանը պնդում է, որ Գագիկ Ծառուկյանը ոչ մի կապ չունի ձախողման հետ, Ռուստամ Գասպարյանն ասում է, որ այն փորձեցին քաղաքականացնել, կապել ԲՀԿ առաջնորդի անվան հետ, այդ պատճառով էլ այն փակվեց: Այս պահին Ռուբեն Գեւորգյանն ունի «Երդվյալ ազատամարտիկների» միություն, իսկ Ռուստամ Գասպարյանը՝ Ազատամարտիկների դաշինք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ