News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2013թ նախագահական ընտրությունների ժամանակ քարոզարշավի ողջ ընթացքում բացօթյա հացադուլի նստած  Անդրիաս Ղուկասյանը չի կարծում, որ Հայրիկյանի մի քանի օրով հացադուլ անեը եւ առանց պահանջի կատարման այն դադարեցնելը բացասական կազդի հացադուլի ինստիտուտի վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Նա նշեց, որ հացադուլը կոնկրետ քաղաքական գործիք է եւ երբ այն կիրառվում է ըստ անհրաժեշտության, ստանում է հանրային համապատասխան արձագանք: Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ եթե Հայրիկյանը հանրային բաց տեղում իրականցներ 24 ժամյա հացադուլ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով, այդ քաղաքական ծրագիրը այսօրվա պայմաններում կլիներ արդյունավետ, դա կհանդիսանար հիմք, որ հանրությունը արթնանար, ավելի ակտիվանար եւ որեւէ պրոցես կլիներ Հայաստանում, այդպիսի հնարավորություն կար: Նա նշեց, որ Հայրիկյանի այս քայլի գնահատականը կտրվի նրա-հանրության հարաբերությունների տիրույթում: «Բնականաբար, ցանկացած նման ծրագիր, երբ մարդ այդ աստիճանի սկզբունքայնությամբ հացադուլ է անում եւ դա դադարեցնում է, հանրության կողմից դրական գնահատականի կարող է չարժանանալ»,-ասաց նախագահի նախկին թեկնածու:

Թեեւ նա համապատասխան պայմաններ եւ մթնոլորտ է տեսնում, այնուհանդերձ, չի պատրաստվում երկրորդ անգամ եւս հացադուլ անել: Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ իր համարայժմ  անհրաժեշտ է ոչ թե անհատական պայքարի դրսեւորում, այլ հավաքական պայքար կազմակերպել, քաղաքական ուժ ձեւավորվել, ինչով էլ հիմա զբաղված է: Նա նշեց, որ Հայրիկյանի դեպքում նրա անհատական ծրագրով կարող էր շարժման հիմք դառնալ, եթե, իհարկե, ծրագիրը հասցներ ավարտին:

Նշենք, որ Սեպտեմբերի 7-ին սկսված «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանն սեպտեմբերի 13-ին դադարեցրել է հացադուլը: Նրա հետ միասին հացադուլը դադարեցրել են նաեւ մյուս ԱԻՄ-ականները, բացի Սեւան Կալոշյանից: Հացադուլով նա պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը: Հայրիկյանը հայտարարել է, որ ինքը ծոմ է պահել տաղավար տոնից առաջ եւ միաժամանակ բողոքի ակցիա է արել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ