News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բաշկիրիայի բնակիչը սպանել ու մասնատել է սեփական կնոջը՝ սեքսից հրաժարվելու համար: 42-ամյա Ահմեդովը հարբած վերադարձել է աշխատանքից եւ փորձել հաշմանդամ կնոջը համոզել սեքսով զբաղվել, սակայն մերժում է ստացել: Ամուսինը կատաղել է ու դանակահարելով սպանել կնոջը: Հանցագործության հետքերը թաքցնելու համար նա մասնատել է կնոջ մարմինը եւ ցանկացել է եղել ու թուրս նետել գլուխը:

Ահմեդովը զանգահարել է կնոջ մորը եւ ամեն ինչ նրան պատմել, որից հետո փորձել է ինքնասպան լինել, սակայն դա նրան չի հաջողվել: Այդ պահին նրա բնակարան են եկել հարազատները, կոտրել բնակարանի դուռն ու բժիշկ ու ոստիկանություն կանչել:

Տղամարդու հարազատները նշում են, որ Ահմեդովը շատ բռնկուն բնավարություն ունի, սակայն երբեք բանը չի հասել ծեծի: Նրա միակ հոբբին եղել է պոռնոֆիլմեր դիտելը:

Բաշկիրիայի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության հատկանիշներով: Բոլոր հանգամանքները պարզվում են, հաղորդում է LifeNews-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ