Ամերիկյան Բլումինգ-Գրոուվ փոքրիկ քաղաքում (Փենսիլվանիայի նահանգ) անհայտ անձը գնդակահարել է ոստիկանին եւ վիրավորել եւս մեկին: Տեղի ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել ոստիկանության շենքի մոտ:
Ներկայումս հանցագործին որոնում են: Չի բացառվում, որ նա հանցակիցներ է ունեցել: Փակվել են Բլումինգ-Գրոուվ տանող մի քանի ճանապարհներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Վիրավոր ոստիկանը տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը կայուն է:
Քաղաքի բնակչությունն ընդամենը 5 հազար է: Ոստիկանության շենքը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, գտնվում է անտառապատ տարածքում: