News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2050 թվականին Երկրի վրա նոր տիպի մարդ ի հայտ կգա, որը կձեւավորվի կատարելապես նոր տեխնոլոգիաների, վարքի եւ բնական ընտրության արդյունքում: Այս մասին հայտարարել է Ուղեղի ինստիտուտի գիտաշխատող Քադել Լաստը, ով պնդում է, որ մարդկությունը լրջագույն էվոլյուցիոն ժամանակաշրջանում է: Շուրջ չորս տասնամյակ անց կյանքի տեւողությունը կերկարի, մարդիկ կկարողանան երեխա ունենալ ծերության տարիներին, առօրյա խնդիրները լուծելու համար հնարավորություն կունենան օգտագործել արհեստական ինտելեկտը:

Հետազոտողի համոզմամբ, այս առաջընթացն այնքան նշանակալի է, որ հնարավոր է համեմատել կապիկից մարդու անցման փուլի հետ: Լաստը նաեւ վստահ է, որ մարդիկ ժամանակի մեծ մասը կանցկացնեն՝ ապրելով վիրտուալ իրականությունում: Որոշ գիտնականներ կարծում են, որ 2050 թվականին մարդու կյանքի միջին տեւողությունը 120 տարի կկազմի: Ըստ Mail Online-ի, Լաստը նաեւ վստահ է, որ ապագայի մարդկանց մոտ սեռական հասունացումն ավելի ուշ կսկսվի:

Գիտնականը նաեւ հայտարարել է, որ ապագա աշխարհը ժամանակակից աշխարհից կտարբերվի նույնքան, որքան ժամանակակից աշխարհը տարբերվում է միջնադարից:

Լաստի կանխատեսած փոփոխությունները, ըստ էության, արդեն տեղի են ունենում: Ներկայում Արեւմուտքում երեխա ունեցող կանանց միջին տարիքն անընդհատ աճում է: Այսպես, Մեծ Բրիտանիայում այն արդեն հասել է 30 տարեկանի: ԱՄՆ-ում 2012 թվականին առաջին երեխային 30 տարեկանից հետո ունեցող կանանց թիվն աճել է 15%-ով, այն դեպքում, երբ 1970-ականներին նրանց թիվը 1%-ից պակաս էր: Բացի այդ, արդեն հիմա մարդիկ ավելի ու ավելի շատ ժամանակ են անցկացնում վիրտուալ իրականությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ