News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհուրդը դրամական միջոցներ է հատկացրել Գյումրիում հաշմանդամություն ունեցող երեխաների խաղահրապարակի կառուցման ծրագրի համար:

ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 12-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը «Հայաստան» կենտրոնում կազմակերպել էր միջոցառում ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհրդի անդամների համար` ՀՀ մշտական ներկայացուցչի տիկնոջ` Սուսաննա Նազարյանի հովանու ներքո: Միջոցառմանը ներկա էին Կանանց խորհրդի գործադիր մարմնի ներկայացուցիչները, ՄԱԿ-ի միջազգային գործակալություններում աշխատող հայ կանայք, կին դիվանագետներ եւ դիվանագետների կանայք:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը, որն իր խոսքում բարձր գնահատեց ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհրդի կողմից իրականացվող բարեգործական գործունեությունը եւ վերահաստատեց ՀՀ մշտական ներկայացուցչության աջակցությունն իրականացվող միջոցառումներին:

Կանանց խորհրդի փոխնախագահը շնորհակալություն հայտնեց ՀՀ մշտական ներկայացուցչությանը` խորհրդի կողմից կազմակերպվող ամենամյա բարեգործական տոնավաճառներին ակտիվ եւ արդյունավետ մասնակցության համար, եւ տեղեկացրեց, որ խորհուրդն ընտրել է մշտական ներկայացուցչության կողմից ներկայացված Գյումրիում հաշմանդամություն ունեցող երեխաների համար հատուկ խաղահրապարակի կառուցման ծրագիրը, որն իրականացվելու է «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց հասարակական կենտրոնի կողմից: Ծրագրի իրականացման համար Կանանց խորհրդի կողմից հատկացվել է 7000 եվրո գումար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ