News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

18-ամյա Արմեն Դուլյանը, որը Հրազդանի Միկրոշրջան թաղամասից է, այս տարվա հուլիսի 7-ին մեկնել է Իջևանի զորամաս՝ ժամկետային ծառայության, սակայն մի քանի օր անց հայտնվել է հիվանդանոցում:

Արմենի հայրը՝ Կամո Դուլյանը, պատմեց, որ իր տղան մինչեւ ծառայության մեկնելը առողջական մի շարք խնդիրներ է ունեցել, որին ոչ ոք ուշադրություն չի դարձրել: Հոր պատմելով՝ դեռ 7 տարեկանից տղայի ձեռքերը այտուցվում, կապտում և ճաքճքում էին: Հիվանդությունը սրվում էր հատկապես ձմռան ամիսներին: Այս հիվանդության մասին  ու նաև իր մյուս առողջական գանգատները Արմենը ներկայացրել էր Հրազդանի տարածքային զինկոմիսարիատում անցկացվող բուժզննման ընթացքում:

Հրազդանի զինկոմիսարիատի ավագ բժիշկ Սուսաննա Սիմոնյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց, որ Արմենն իր խնդիրների մասին տեղյակ է պահել իրենց։

«Զինկոմիսարիատում Արմենը ներկայացրեց իր գանգատները, և իսկապես, տղան ուներ խնդիրներ: 3 կետով մենք նրան ուղարկեցինք ստուգման կենտրոնական հանձնաժողով: Այդ խնդիրներից առաջինը կապված էր վերին վերջույթների հետ, արյան անոթների խնդիր ուներ՝անգեոտրոֆոնևրոզ: Երկրորդ խնդիրը կապված էր մաշկի վրա մեծ խալի առկայության հետ, իսկ երրորդը՝ սահմանային մտավոր թերզարգացումն էր, որը ժառանգական էր»,-պատմեց բժշկուհին:

Սուսաննա Սիմոնյանի պատմելով՝ իրենք նախնական եզրակացություն են տվել, սակայն կենտրոնական հանձնաժողովի ակտով, որը համարվում է վերջնական, Արմենը վերին վերջույթների հետ կապված կետով ճանաչվել է ծառայության համար լրիվ պիտանի, իսկ ժառանգական թերզարգացության մասով՝ պիտանի սահմանափակումով:

Արմենի հոր խոսքով՝ ծառայության մեկնելուց արդեն երկու օր հետո որդին վերին վերջույթների անոթների հետ կապված խնդիրներով տեղափոխվել է նախ Իջեւանի հիվանդանոց, ապա Երեւանի զինվորական հոսպիտալ։ Մի քանի օր առաջ դուրս է գրվել ու վերադարձել զորամաս։

 Կամո Դուլյանը վստահեցնում է, որ որդին պիտանի չէ ծառայության։

«Հիմա հլը ոչինչ, թե ձմեռը տղուս հալը ինչ կլինի, չգիտեմ, էդ ուռած, կապտած ձեռքով ոնց պիտի զենք վերցնի ու հայրենիք պաշտպանի»,- ասաց հայրը։

Արմեն Դուլյանի  բազմանդամ ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում, ինչի պատճառով պատրաստվում են վաճառել իրենց բնակարանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թռչնագրիպի բռնկման պատճառով Ճապոնիայում մոտ 110 հազար հավ կոչնչացվի
Սեզոնի ընթացքում վարակման 8-րդ դեպքն է գրանցվել․․․
Գերմանիայում համալսարանական կլինիկաների բժիշկները գործադուլ են հայտարարել
Գերմանիայում 23 պետական համալսարանական կլնիկաների բժիշկները գործադուլ են հայտարարել....
Ռումինիայի խոշորագույն խոզաբուծական ֆերմայում աֆրիկյան ժանտախտի բռնկում է գրանցվել․ ավելի քան 20 հազար խոզ կմորթվի
Հանձնարարվել է խիստ միջոցառումներ ձեռնարկել հիվանդության տարածումը կանխելու համար․․․
Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին.  2023թ. հարուցվել է 3 500 վարչական գործ
2023թ. հարուցվել է 3 500 վարչական գործ...
Մեծ Բրիտանիայում բժիշկները կազմակերպել են երկրի պատմության մեջ ամենաերկար գործադուլը
Մենեջերները հայտարարել են, որ տասնյակ հազարավոր նախատեսված ընդունելություններ և վիրահատություններ կչեղարկվեն գործադուլի ընթացքում ամբողջ Անգլիայում և Ուելսում
Տյումեն-Ադլեր գնացքից հիվանդանոց տեղափոխված 16 երեխայի մոտ Ա գրիպի վարակ է հայտնաբերվել
Մնացած 70-ը սուր շնչառական վարակ ունեն...
Ամենաշատ