News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բասկերի Երկրի խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչմամբ եվրոպական մայրցամաքում Արցախի ճանաչման գործընթացում նոր փուլ է սկսվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, եվրոպական կազմավորումները, փաստորեն, արդեն սկսել են ճանաչել Արցախի անկախությունը: «Մենք բազմիցս նշել ենք, որ ընդլայնելու ենք Արցախի ճանաչման աշխարհագրությունը: Հայտնի է, որ ամերիկյան վեց նահանգներ եւ Ավստրալիայի մեկ նահանգ ճանաչել են ԼՂՀ անկախությունը, նույնը սկսվել է նաեւ եվրոպական մայրցամաքում: Կարծում եմ՝ այդ շատ կարեւոր է եւ ցույց է տալիս, առաջին հերթին, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն արդյունավետ է աշխատում»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Բացի այդ, սա վկայում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը ժողովրդավարական պետություն է: «Հակառակ դեպքում ոչ ոք չէր ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, առավել եւս՝ Բասկերի Երկիրը, որն ինքն էլ ինքնորոշման ճանապարհին է: Այդ նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճիշտ ուղիով է զարգանում, որն ընդունելի է նաեւ եվրոպական պետությունների համար»,- ամփոփեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ Բասկերի Երկրի խորհրդարանը սեպտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի մասին բանաձեւ է ընդունել: Դրանով Բասկերի Երկրի խորհրդարանն աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին եւ նշում, որ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ Մինսկի խմբի առաջարկությունների իրականացումն անհրաժեշտ պայման է հակամարտության կարգավորման համար: Խորհրդարանը նաեւ կողմերին կոչ է անում սահմանագծից հեռացնել դիպուկահարներին եւ ակտիվացնել հրադադարի խախտման միջադեպերի հետաքննության մեխանիզմները:

Արցախի Ղարաբաղի անկախությունը ճանաչել են ամերիկյան Մասաչուսեթս, Մեն, Ռոդ Այլենդ, Լուիզիանա եւ Կալիֆորնիա նահանգները, ինչպես նաեւ ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ