News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Շիրակի մարզկենտրոն Գյումրիի նորաբաց տեխնոպարկում հայկական արտադրության ArmTab պլանշետների ուսուցման կենտրոնի գյումրեցի աշակերտները մեկ շաբաթվա ընթացքում սովորել են պլանշետ հավաքել:

«Երբ իմացա ծրագրի մասին, հետաքրքրեց շատ, եկա: Մեկ շաբաթ է, ինչ հաճախում ենք: Շատ հեշտ է հավաքելը, միանգամից սովորում ես. հերիք է՝ մեկ անգամ հավաքես, քանդես: 15 րոպեում հիմա կարող ենք հավաքել»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց տղաներից Արկադի Ավդալյանը:

Պատանիները դասընթացներին հաճախում են շաբաթական 2 օր՝ 2-ական ժամով: Նրանց ArmTab պանշետ հավաքել սովորեցնում են Երեւից Գյումրի մեկնած մասնագետները:

«Տղաները սկզբում հավաքում են պլանշետի բաղկացուցիչ մասերը: Հավաքելու ժամանակ եթե խնդիր է առաջանում, տալիս են մյուս տղաներին, որոնք զոդում են քանդված մասը: Հավաքում են, վերջնական տարբերակը տղաներից մեկն սկսում է ստուգել: Եթե հանկարծ որեւէ խնդիր է առաջանում, հետ են ուղարկում, պալնշետը հավաքող տղան խնդիրը լուծում է»,-NEWS.am-ին ասաց ArmTab-ի արտադրանքի ինժեներ-պատասխանատու Հովսեփ Շաքարյանը:

Տղաները, թեեւ դեռ չէին որոշել իրենց հետագա մասնագիտությունը, բայց վստահ էին, որ պլանշետը, որ կունենան ապագայում, կլինի ArmТab, որը հենց իրենց ձեռքով կպատրաստեն:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 13-ին, նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Գյումրու տեղխնոլոգիական կենտրոնի՝ տեխնոպարկի պաշտոնական բացումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ