News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը սեպտեմբերի 13-ին, ժամը 20.26-ին տեղեկություն է ստացել, որ միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածում (4-րդ կմ) քաղաքացին ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1941 թ. ծնված Ն. Ա.-ն մոտ 35 մետր ընկել է ձորը:

Հրշեջ-փրկարարները տուժածին դուրս են բերել ձորից, ով հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ:

Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Տպել
Ամենաշատ