News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2014թ. սեպտեմբերի 10-ին Ադրբեջանում գերության ընթացքում սպանված Կարեն Պետրոսյանի ընտանիքը ներկայացնող աշխատանքային խումբը դիմել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ)` դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիմքով  խնդրելով ՄԻԵԴ միջամտությունը Կ. Պետրոսյանի դին անհապաղ եւ անվնաս վիճակում ընտանիքին վերադարձնելու նպատակով: Այդ մասին հայտնում են Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ-ից:

«Հանգուցյալի դին առանց նախապայմանի վերադարձնելը Միջազգային իրավունքի հրամայական է»,- ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» (ԸԻԿ) ՀԿ գործադիր տնօրեն, աշխատանքային խմբի անդամ Լարիսա Ալավերդյանը,-«Այս անօրինական ձգձգումն ավելի է խորացնում տառապանքը, որին արդեն իսկ ենթարկվում է անմեղ քաղաքացու ընտանիքը»:

«Պահանջը ներկայացվել է Պետրոսյան ընտանիքի անդամների ընտանեկան եւ անձնական կյանքի իրավունքի անդառնալի եւ շարունակական խախտումը կանխելու նպատակով»,- ասաց աշխատանքային խմբի անդամ, փաստաբան Վահե Գրիգորյանը: Պետրոսյան ընտանիքի շահերը ներպետական վարույթներում եւ ՄԻԵԴ-ում ներկայացնելու նպատակով աշխատանքային խմբում ներգրավվել են մարդու իրավունքների միջազգային իրավունքի ոլորտի փորձագետներ:

Պետրոսյանի ընտանիքը ՄԻԵԴ-ում ներկայացնում են մարդու իրավունքների ոլորտի իրավաբաններ Քրիստինա Գեւորգյանը, Արա Ղազարյանը եւ Վահե Գրիգորյանը, ինչպես նաեւ իրավապաշտպաններ Լարիսա Ալավերդյանը եւ Արտակ Զեյնալյանը:

Պետրոսյան ընտանիքի ներկայացուցիչների պահանջին ի պատասխան՝ սեպտեմբերի 12-ին ՄԻԵԴ-ը խնդրել է Ադրբեջանի կառավարությունից բացատրություններ ներկայացնել «Կարեն Պետրոսյանի մարմնի վերադարձման հարցի առնչությամբ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման եւ դին ընտանիքին վերադարձնելու ձգձգումների պատճառների մասին», մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 26-ը:

Կ. Պետրոսյանը Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանամերձ գյուղի բնակիչ էր: Նա սխալմամբ հայտնվելով Ադրբեջանի տարածքում, գերեվարվել էր օգոստոսի 7-ին: Ադրբեջանի իշխանությունները լրատվամիջոցներին տրամադրել էին ցնցող պատկերներ, թե ինչպես են դիմակավոր զինվորները նրան քարշ տալով տանում եւ բիրտ ուժի գործադրմամբ նրան պարտադրում ներում հայցել Ադրբեջանի նախագահից: Մեկ օր անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Կ. Պետրոսյանը «հանկարծամահ» էր եղել «սրտանոթային անբավարարությունից»:  Կարեն Պետրոսյանի մահվան հետ կապված հանգամանքները լուրջ կասկածներ են առաջացնում Ադրբեջանի իշխանությունների կողմից հայտարարված Կ. Պետրոսյանի մահվան պատճառների շուրջ:

Հակառակ ԱՄՆ, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեի կոչերին եւ հորդորներին, Ադրբեջանը դեռ չի վերադարձրել Պետրոսյանի դին հարազատներին:

Աշխատանքային խմբին չծանրաբեռնելու, ինչպես նաեւ Պետրոսյան ընտանիքին նրանց համար այս ծանր ժամանակահատվածում ավելորդ հետաքրքասիրությունից զերծ պահելու նպատակով աշխատանքային խումբը դիմում է լրագրողներին՝ խմբի հրապարակած տեղեկատվության սահմաններից դուրս խմբի անդամներից եւ ընտանիքի անդամներից  լրացուցիչ մեկնաբանություններ չպահանջելու խնդրանքով: Նման հարցերի պատասխանները պետք է քննարկվեն խմբի բոլոր անդամների կողմից, իսկ տեղեկատվությունը կարող է տրամադրվել միայն խմբի անդամների միաձայն համաձայնությամբ, ինչը էականորեն ծանրաբեռնում է խմբի անդամներին: Ինչ վերաբերում է Պետրոսյան ընտանիքի անդամներին հարցադրումներ կատարելուն, ապա մենք ապավինում ենք լրագրողական համայնքի՝ սույն հարցին ըմբռնումով մոտենալու պատրաստակամությանը. գործը գտնվում է իրավաբանական բարդ ընթացակարգերում եւ ընտանիքի յուրաքանչյուր անդամին առանց իր փաստաբանի հարցեր ուղղելու եւ դրանց վերաբերյալ մեկնաբանություններ ստանալը կվտանգի սույն գործով տուժողների շահերի արդյունավետ պաշտպանությունը: Միաժամանակ, աշխատանքային խումբը պարտավորվում է լրագրողական համայնքի միջոցով սույն գործի զարգացումների վերաբերյալ պարբերաբար հանդես գալ հրապարակային հնարավորինս մանրամասն հաղորդագրություններով՝ հաշվի առնելով եւ բարձր գնահատելով սույն գործի վերաբերյալ հայաստանյան եւ միջազգային մամուլիեւ այլ հանրության ուշադրությունը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ