News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորաքրոջ որդին՝ Արմեն Արամայիսի Ասլանյանը ցուցմունք է տվել ոստիկանությունում թմրանյութերի ապօրինի շրջանառության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:

NEWS.am-ի թղթակցին ոստիկանության Գորիսի բաժնից հայտնեցին, որ հարուցված է քրեական գործ ՔՕ-ի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (խոշոր չափի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի), Արմեն Արամայիսի Ասլանյանը հրավիրվել է ցուցմունք տալու, բայց առայժմ որեւէ կարգավիճակ չունի եւ չի ձերբակալվել:

Նշենք, որ 168.am-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 13-ին Գորիսում թմրանյութեր պահելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Սուրիկ Խաչատրյանի հորաքրոջ որդին՝ Ասլանը: Հիշեցնենք, որ թմրանյութերի իրացման համար դատապարտվել են Խաչատրյանի եղբայրն ու եղբորդիները: Իսկ անցած տարի, Սուրիկ Խաչատրյանի գորիսյան առաձնատան մոտ տեղի ունեցած Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո, ըստ նախաքննական մարմնի, թմրանյութ է հայտանաբերվել նաեւ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի արյան մեջ:

Տպել
Ամենաշատ