News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Խորհրդային տիեզերական մասունքներ». այսպես է կոչվում աճուրդը, որը սեպտեմբերի 13-ին Auctionata աճուրդի տունն անցկացրել է Գերմանիայում: «Վոստոկ 1» տիեզերանավից մի կտոր, որով Յուրի Գագարինն առաջին թռիչքն է իրականացրել, վաճառվել է 7.500 եվրոյով:

Ըստ «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի, 5.8x4.3 սմ-անոց արգելակման համակարգի մասն ավելի շուտ ճմրթված փայլաթիթեղի կտոր է հիշեցնում եւ հեշտությամբ տեղավորվում է ձեռքի ափի մեջ: «Այդ մասունքն այն առաջին քայլերի մասն է, որոնք մարդկայությունը կատարել է տիեզերքը բացահայտելու համար: Այդ պատճառով էլ այն մեծ արժեք է ներկայացնում»,- տեղեկացրել է աճուրդի տունը: Մեկնարկային գինը կազմել է 3.000 եվրո:

Ներկայացվել է նաեւ շան համար նախատեսված սկաֆանդրը: Այն օգտագործել են 1960 թվականին, Բելկային եւ Ստրելկային թռիչքին նախապատրաստելու համար: Սկաֆանդրը վաճառվել է 14.000 եվրոյով, իսկ մեկնարկային գինը եղել է 4.000 եվրո:

800 եվրոյով վաճառվել է տիեզերական սննդի տուփը, որը պատկանել է Պավել Պոպովիչին: Իսկ ֆրանսիական կոնյակի շիշը, որը 1967 թվականին խմել է Գագարինը, վաճառվել է 1.200 եվրոյով: 2.000 եվրո էլ վճարել են Վալենտինա Տերեշկովայի անկյունաչափ սարքի համար:

Պոտենցիալ գնորդները ստիպված չեն եղել Բեռլին ժամանել. աճուրդն անցկացվել է առցանց ռեժիմով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ