News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչվերացը: Այն Հայ Եկեղեցու հինգերորդ տաղավար տոնն է: Բոլոր եկեղեցիներում մատուցվել է տոնական Ս. Պատարագ:

Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանն էր:

Վաղը՝ երկուշաբթի՝ սեպտեմբերի 15-ին, Մեռելոց է: Բոլոր եկեղեցիներում կմատուցվի մեռելոց հիշատակի Ս. Պատարագ, որի ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ բոլոր ննջեցյալների համար:

2007թ. ՀՀ Կառավարության որոշմամբ Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներին հոջորդող երկուշաբթիները ոչ աշխատանքային են: Աշխատանքային օր կլինի սեպտեմբերի 27-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ