Նիգերիայի հարավ-արեւմտյան Լագոս քաղաքում քրիստոնեական եկեղեցուն պատկանող շենքի փլուզման արդյունքում զոհերի թիվը հասել է 40-ի: Այս մասին տեղեկացնում է France Presse գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր 17 զոհի մասին: Շենքը, որում ուխտագնացներ են եղել, փլուզվել էր ուրբաթ: Տեղի փրկարարական ծառայության տվյալների համաձայն, փլատակների տակից կարողացել են դուրս բերել ավելի քան 120 մարդու: Բոլորն էլ հոսպիտալացվել են: