Կորեական Samsung Electronics ընկերությունն իր մրցակից LG ընկերության մենեջերներին մեղադրում է այն բանում, որ վերջինները Գերմանիայի խանութում դիտավորյալ վնասել են իր լվացքի մեքենաները:
Կիրակի հրապարակված հայտարարությունում Samsung-ը նշում է, որ դիմել է Սեուլի դատախազություն, որպեսզի այն հետաքննի միջադեպը, որը, ըստ ընկերության, տեղի է ունեցել Բեռլինում:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, LG-ն հերքում է Samsung-ի հայտարարությունը՝ պնդելով, որ Samsung-ի լվացքի մեքենաների որոշ մոդելներ թերություններ ունեն: