News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման զինյալները մահապատժի են ենթարկել ավելի վաղ Իրաքի հյուսիսում, Քիրքուք քաղաքից 40 կմ դեպի արեւմուտք գտնվող գյուղերից մեկից առեւանգված 20 բնակչից 4-ին: Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ, ծայրահեղականների զոհ են դարձել գյուղապետն ու նրա երեք ազգականները:

Հեռուստաալիքի տվյալներով, «Իսլամական պետության» զինյալները նրանց մեղադրել են իրենց խմբավորմանը դիմադրելու համար: Նրանց մարմինները հայտնաբերվել են անապատային վայրում: Զոհերի ինքնությունը հաստատվել է լուսանկարների օգնությամբ: Մյուս պատանդների ճակատագիրն անհայտ է:

Իրաքյան գյուղի բնակիչներին ծայրահեղականներն առեւանգել էին անցյալ հինգշաբթի: Նրանց թվում սուննիների «Աս-Սահվա» խմբավորման նախկին անդամներ կան, ովքեր ահաբեկիչների հետ միասին մասնակցել են կառավարական զորքերի դեմ կռիվներին:

«ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, վերջին շրջանում «Իսլամական պետությունն» ավելի հաճախ է առեւանգում խաղաղ բնակիչների, որոնց հետո մահապատժի է ենթարկում: Մինչեւ հիմա ոչինչ հայտնի չէ նաեւ «Սփայքեր» բազայում առեւանգված զինծառայողների ճակատագրի մասին: Անցյալ շաբաթ զինյալները նաեւ 50 մարդ էին առեւանգել Քիրքուք նահանգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ