Այսօրվա դրությամբ Facebook սոցիալական ցանցը ոչ միայն ամենատարածվածն է աշխարհում, այլեւ ամենաթանկը: Facebook-ի արժեքի մասին տեղեկությունը ստացվել է ֆոնդային բորսաներից: Երեքշաբթի սոցցանցի մեկ ակցիայի գինը կազմել է շուրջ 78 դոլար, իսկ ընկերության ընդհանուր արժեքը գերազանցել է 200 մլրդ դոլարը:
Գնի կայուն աճի շնորհիվ ընկերությունն առաջ է անցել էլեկտրոնային հսկա IBM-ից, ինչպես նաեւ Coca-Cola ընկերությունից:
Ըստ Informing-ի, նշվում է, որ աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցանկում Facebook-ը կապիտալիզացիայի ցուցանիշով զբաղեցնում է 14-րդ տեղը: