News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը սեպտեմբերի 14-ին, ժամը 17.39-ին տեղեկատվություն է ստացել, Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհին՝ արհեստական լճի մոտակայքում, նկատվել է ականանման առարկա. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը, ինչպես նաեւ դեպքի վայր է ժամանել ինժեներական վարչության ՕՀ փոխգնդապետը:

Փրկարարները ջրից դուրս են բերել անհայտ տիպի ական (գտնվում էր մարտական վիճակում):

Ինժեներական ծառայության կողմից որոշում է կայացվել ականը վնասազերծել առավոտյան. ոստիկանության աշխատակիցները սահմանել են հերթապահություն:

Տպել
Ամենաշատ