News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտը հայտարարել է իր հրաժարականի մասին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հայտնի են դարձել խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ դրանց` Ռեյնֆելդտի կուսակցությունը եւ «Դաշինք` հանուն Շվեդիայի» աջակենտրոն կոալիցիան մեծամասնություն չեն հավաքել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:  

«Նախընտրական պայքարն ավարտված է: Շվեդիայի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը: Վաղը ես իմ կառավարության հրաժարականի դիմումը կներկայացնեմ», — հայտարարել է վարչապետը:

Ռեյնֆելդտը նաեւ հայտարարել է, որ կհեռանա կուսակցության առաջնորդի պաշտոնից:  
Հիշեցնենք, որ ըստ խորհրդարանական ընտրությունների արդյունքների՝ հաղթում է կարմիր-կանաչ ընդդիմությունը` սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավորությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ