News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Air France-ի անձնակազմերի մինչեւ 60% -ը սեպտեմբերի 15-ին մեկշաբաթյա գործադուլ է սկսում:

Ավիաընկերությունը հայտնում է, որ այս ընթացքում կիրականացվեն չվերթների 50% -ից ոչ ավելին:

Օդաչուները բողոքում են բյուջետային Transavia դուստր ձեռնարկության դեմ եւ պահանջում այդ փոխադրողի ամառային անձնակազմերի համար նույն պայմաններն ապահովել, որոնցով  իրենք են աշխատում:

Ավիաընկերության ղեկավար Ֆրեդերիկ Գաժեն հայտնել է, որ գործադուլը ամեն օր Air France-ին 10-15 մլն եվրոյի վնաս կհասցնի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Գործադուլը, որն ավարտվելու է սեպտեմբերի 22-ին, կարող է ամենաերկարատեւը դառնալ  Air France-ի համար՝   1998 թ.-ից ի վեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ