Սյունիքի մարզկենտրոն Կապանում սեպտեմբերի 13-ին Արամեի, Սիլվա Հակոբյանի, Ներսիկ Իսպիրյանի եւ մյուս հայտնիների մասնակցությամբ կայացած համերգը ավարտվել է հրդեհով:
Կապանցիները NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ համերգի ավարտին Կապանի Dundee precious metals կոմբինատի հովանավորությամբ կազմակերպվեց հրավառություն, որը, սակայն, անմոռանալի ավարտ ունեցավ: Հրավառության հետեւանքով Կապանի մարզադաշտի դիմացի սարը հրդեհվել է, դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները:
ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ Կապանի Հունան Ավետիսյան փողոցում այրվել է 3000քմ տարածք: